15.04.2018|
11:17
ԱՄՆ-ն պատրաստ է կրկին հարվածել Սիրիայի ուղղությամբ, եթե պահանջվի` ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին: «Մենք պատրաստ ենք շարունակել ճնշումը, եթե սիրիական ռեժիմն այնքան հիմար գտնվի, որ նորից փորձարկի մեր վճռականությունը»,- ասել է Հեյլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Նա զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և նախագահն ասել է` եթե Սիրիան կրկին որոշի թունավոր գազ կիրառել, ԱՄՆ-ի զենքը լիցքավորված է: